Պանամայում սուր զգացողությունների սիրահարները 250 մետր բարձրությամբ White Tower երկնաքերից պարաշյուտով թռիչք են կազմակերպել: Ադրենալինի սիրահարները երկու 600 մետրանոց ճոպան են կապել, որը շենքի տանիքը կապել է զբոսանավերի նավամատույցին: Նրանք ճոպանով սահել են մինչեւ ճանապարհի կեսը, այնուհետեւ պարաշյուտով վայրէջք կատարել:

Թռիչքի գաղափարը 31-ամյա կինոմատոգրաֆ Դեւին Գրեմինն է, ով առավել հայտնի է որպես DevinSuperTramp: «Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, տղամարդը YouTube-ի նույնանուն ալիքում տեսանյութեր է տեղադրում իր ճամփորդություններից եւ խենթ արկածներից: