Ոստիկանության Արարատի մարզի վարչության աշխատակիցները հաջողվել է գտնել դրամանենգությամբ զբաղվող Բաբկեն Բուդաղյանին:

Դեռ ամիսներ առաջ էր ոստիկանության Արաբկիրի բաժանմունք տեղեկություն ստացվել, որ ոմն Բաբո դրամանենգությամբ է զբաղվում: Օրեր անց արդեն Արարատի բաժնում ահազանգ էր ստացվել մի առեւտրականից, որը պնդում էր, որ իրենից գնումներ են կատարել՝ վճարելով կեղծ թղթադրամներ:

Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեին, որ դրամանենգն Արարատի մարզի Երասխավան գյուղի բնակիչ, 28-ամյա Բաբկեն Բուդաղյանն է, որին էլ գտան իր տանը՝ փող տպող սարքը ձեռքին փախչելիս:

Քրեական հարուստ անցյալ ունեցող Բաբկենը ոստիկանություն պատմեց, որ ինքն ընդամենը 2 անգամ է կեղծ դրամ տպել եւ իրացրել՝ այն էլ «չգիտակցված»:

Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով: Բաբկեն Բուդաղյանը կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: