Երեւանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում մայիսի 18-ին տեղի ունեցած ավազակային հարձակումը բացահայտվել է:

Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ ստացվեց, որ վերելակում երիտասարդ մի տղա բնակչուհիներից մեկի պարանոցից դանակի սպառնալիքի տակ հափշտակել է ոսկյա շղթան, պայուսակը եւ դիմել փախուստի: Օրեր անց ոստիկաններին հաջողվեց պարզել հիշյալ գողությունը կատարած անձին եւ Նոր Նորքի Մոլդովական փողոցից բերման ենթարկել նրան:

Ավազակային հարձակում կատարած անձը Էդգար Գրիգորյանն է, նախկինում 1 անգամ դատապարտված:

Էդգար Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի հատկանիշներով: Նա կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: