Ոստիկանությունն օգոստոսի 6-ին Մայիս Գրիգորյանի այգեգործական տնակում հայտանաբերել եւ առգրավել է 157.5 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութ:
Ոստիկանության հաղորդմամբ, տեղեկություններ են ստացել, որ Մայիս Գրիգորյանը ոչ միայն անձամբ է օգտագործում թմրանյութ, այլեւ մոտ մեկ տարի է՝ հյուրասիրում է ուրիշներին:
Թմրանյութը հայտնաբերելուց հետո Գրիգորյանը հայտարարել է, որ Երեւանի Նուբարաշեն թաղամասի թիվ 1 հողակտորում ցանել, աճեցրել է կանեփ եւ իր անձնական օգտագործման համար պատրաստել մարիխուանա թմրամիջոց:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում:











