Հուլիսի 30-ի գիշերը, Արագածոտնի մարզի Ակնա գյուղից 10 գլուխ ոչխար գողանալու կասկածանքով, ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Օգսեն Ստեփանյանին ու Արման Էլոյանին։
Ոստիկանությունը հաղորդում է, որ գողոնը իրացրել են Երեւանում, վաճառել 10 ոչխարից 9-ը, մեկն էլ ճանապարհին սատկել էր, որոշել էին կերուխում կազմակերպել:
«Մի գառը սատկած էր, մորթել էինք, սկի ուտել էլ չեղավ էդ գառը»,-ոստիկանությունում խոստովանել է Արման Էլոյանը։
Ձերբակալվածները մեղադրվում են նաեւ այլ գողությունների մեջ ։ Նշենք, որ Օգսեն Ստեփանյանը հետախուզվում է նաեւ Ուկրաինայում։
Մանրամասները՝ տեսանյութում:











