Հուլիսի 27-ին Ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Նարեկ Մարգարյանը՝ նույն օրը Անդրանիկ փողոցի 40 շենքից գողություն կատարելու կասկածանքով:

Ոստիկանությունը հաղորդում է, որ Նարեկ Մարգարյանը կոտրել է Անդրանիկ փողոցի 40 շենքի բանկարաններից մեկի դռան փականը, ապա գողացել ջեռուցման կաթսա ու էլեկտրասարքեր՝պատճառելով 400.000 դրամի վնաս:

Ըստ ոստիկանության, քննչական աշխատանքի արդյունքում պարզվել է, որ 2013թ-ից Նարեկ Մարգարյանը գողություններ է կատարել Երեւան քաղաքի վարչական շրջանների տարբեր բնակարաններից:

Նարեկ Մարգարյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում: