Փարաքար գյուղի բնակիչ, Զվարթնոց օդանավակայանի հսկիչ Գագիկ Հայրապետյանը մեղադրվում է առեւտրային կաշառք վերցնելու մեջ:

Ոստիկանության Զվարթնոց օդանավականյի գծային բաժնի աշխատակիցներն օգոստոսի 7-ին հայտնաբերել են, որ հսկիչ Գագիկ Հայրապետյանն ուղեւորից պահանջել եւ ստացել է 21 հազար դրամ կաշառք:

«Երեւան-Սարատով չվերթի ժամանակ ուղեւորը մոտեցել է, բեռը ծանր է եղել, առաջարկել եմ՝ գումար դնի անձնագրի մեջ եւ տա ինձ, ինքն էլ 21 հազար դրամ տվեց»,- ոստիկաններին պատմեց Գագիկը:

Գագիկ Հայրապետյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: