Հնդկաստանի արեւելյան Բիհար նահանգում ջրհեղեղների հետեւանքով փլուզվել է եռահարկ շենքը: Դեպքը կատարվել է օգոստոսի 15-ին, չորս մարդ զոհվել է: Ջրհեղեղները տեղատարափ անձրեւների հետեւանքն էին, որոնք նաեւ լցրել են հարեւան Ջարքհանդ նահանգի ջրամբարը:

Բիհար նահանգի Շարիֆ քաղաքը ամբողջությամբ ջրի տակ է անցել: Իշխանությունները փրկարարական գործողություններ են իրականացնում: Շրջանում խաթարվել է տրանսպորտային հաղորդակցումը: Ջուրը վնասել է նաեւ բերքին, հայտնում է NTDT-ն:

Նախորդ տարի Հնդկաստանի ողջ հյուսիսային շրջանը ծածկել էր այսպես կոչված «Հիմալայան ցունամին»: Ժողովուրդն այսպես էր անվանել ուժեղագույն ջրհեղեղները, որոնք գրեթե 6 հազար մարդու կյանք էին խլել: Այստեղ շատ հայտնի տաճարներ կան, որտեղ ամեն տարի հազարավոր ուխտավորներ են այցելում: