Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն անկանոն կրակոցներին չեն պատասխանում, միայն դիպուկահարների կրակոցներին են պատասխանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, ԱԻ նախարարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Լեռնային Ղարաբաղում անկասկած ՊԲ-ի ստորաբաժանումները երբեւիցե անկանոն կրակոցներին չեն պատասխանում, պատասխանում են դիպուկահարների կրակոցներին, կամ, ասենք, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում  դիվերսիաներից զերծ պահելու համար»,-ասաց նա։

Հարցին, թե, արդյոք եռակողմ հանդիպումը լարվածության նվազեցման հարցում արդյունք տվեց, նախարարն ասաց.«Կարծում եմ, որ եռակողմ հանդիպման համար, ՀՀ տեսակետը ավելի տեսանելի եւ հիմնովին դարձնելու համար մեր զինված ուժերը ստեղծեցին պայմաններ, եւ հանդիպումից հետո իրավիճակն այսօր ավելի  հանգիստ է»։