Համացանցում մեծ տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ շունը փորձում է փրկել մայթին շպրտված ձկանը: Շունը փորձում է ջուր լցնել ձկան վրա, որպեսզի վերջինս շնչահեղձ չլինի: «Աշխարհի ամենաբարի շունը» տեսանյութը նկարել են Թաիլանդում:
Օգտատերերի մեծ մասը հիանում է շան պահվածքով եւ պնդում, որ եթե մարդիկ իրենց նույնքան բարեսիրտ գտնվեին, աշխարհը ավելի լավը կդառնար:
«Ներեցեք, որ ոչնչացնում եմ ձեր պատրանքները, սակայն… Շունը չի փորձում փրկել ձկանը: Նա ցանկանում է պահել իր ավարը՝ չհասկանալով, որ ջուրը հող չէ», - գրել պակաս լավատեսորեն տրամադրված մեկ այլ օգտատեր:











