Դավթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 28-ամյա Կարեն Շահումյանը մեղադրվում է գումար հափշտակելու մեջ:

Օգոստոսի 8-ին Երեւանի մի բնակչուհի գողության վերաբերյալ հաղորդում էր տվել. նրա դրամապանակից 100 հազար դրամ էին գողացել:

Ժամեր անց ոստիկաններին հաջողվեց պարզել կասկածյալի անունը եւ նրան բերման ենթարկել ոստիկանության բաժին: 28-ամյա Կարենը ոստիկանությունում պատմեց, որ գողությունը կատարել էր օգոստոսի 5-ին:

«Կարող էի ավելին գողանալ, բայց ծանոթ էր, 100 հազար վերցրի»,- ասաց նա:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: