Մեքսիկայում զբոսաշրջիկը կարողացել է լողալով փրկվել 3 մետրանոց կոկորդիլոսից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Noticaribe-ը:
Վախեցած անցորդները տեսագրել են պահը, երբ լողորդը հուսահատ փորձում էր ափ հասնել: Ականատեսներից մեկը ոգեւորող ծափերի ուղակցությամբ կոկորդիլոսի վրա առարկա է նետել: Անսպասելի հարվածից կոկորդիլոսը ցնցվել է եւ փոխել ուղղությունը, ինչի շնորհիվ լողորդին հաջողվել է փրկվել:
YouTube-ում տեսագրություն տեղադրող անձը ենթադրել է, որ բարեբախտաբար կոկորդիլոսը կուշտ է եղել եւ դանդաղ է լողացել:
Դեպքը կատարվել է Մեքսիկական Սիան Կաան արգելոցի տարածքում: Տեսագրության հեղինակը հույս է հայտնել, որ այս կադրերրը մարդկանց հետ կպահեն բնական արգելոցներում լողալուց:











