Ոստիկանության Ճամբարակի աշխատակիցները հայտնաբերել են օգոստոսի 16-ին Դպրաբակ գյուղում սպանության փորձ կատարած անձին:

Նույն օրը գիշերը Դիլիջանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ՝ աջ ոտքի աճուկային մասում հրազենային վնասվածքով: Հիվանդանոցում նա բժիշկներին պատմել էր, որ չի հիշում իր հետ կատարվածը, քնած է եղել, արթանցել ու տեսնել է, որ արնաքամ է լինում:

Ոստիկաններին ժամեր անց հաջողվեց պարզել, որ սպանության փորձը կատարել է նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Ստեփան Շահնազարյանը:

«Վիճեցինք, հաջորդ օրը որսորդական զենքը վերցրի ու գնացի իրենց տուն, անկողնու վրա նստած էր, կրակեցի, փախավ, ես էլ 2 անգամ կրակեցի հետեւից»,- պատմել է Ստեփանը:

Սպանության փորձի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: