«ԺՍ Կաբիլիա»-ի 24-ամյա կամերունցի հարձակվող Ալբերտ Էբոսեն մահացել է՝ Ալժիրի առաջնության խաղի ավարտին գլխին ստացած վնասվածքի հետեւանքով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջադեպը տեղի է ունեցել «ԺՍ Կաբիլիա» -«ՈւՍՄ Ալժիր» խաղի ժամանակ: Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Միակ գոլի հեղինակն Էբոսեն է եղել:

Խաղի ավարտից հետո երկրպագուները սկսել են տրիբունայից տարբեր իրեր նետել դաշտից հեռացող ֆուբոլիստների վրա: Դրանցից մեկը դիպել է Էբոսեի գլխին: Նրան տեղափոխել են հիվադնանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են կամերունցու մահը:

Ալժիրի ներքին գործերի նախարարությունը սկսել է միջադեպի հետաքննությունը:

Էբոսեն «ԺՍ Կաբալիա»-ում հանդես էր գալիս 2013 թվականից: Նախորդ մրցաշրջանում նա 17 գոլով դարձել էր Ալժիրի առաջնության լավագույն ռմբարկում: