Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես միացել է Սառցե դույլ ակցիային: Այս մասին նախարարը տեղեկացրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
«Ընդունել եմ մարտահրավերը: Առողջություն եմ մաղթում բոլորին:
Սեպտեմբերի 1-ի նախաշեմին կոչ եմ անում օգնել նաեւ անապահով ընտանիքների երեխաներին՝ դպրոցին նախապատրաստելու համար:
Առաջարկում եմ միանալ Աննա Իսրայելյանին, Արմեն Դուլյանին և Անկախ Հայաստանին»,- գրել է Արմեն Աշոտյանը:











