Վանից Ստամբուլ թռչող Թուրքական ավիաուղիներին (THY) պատկանող օդանավի օդաչուն ամուսնության անակնկալ առաջարկ է արել ուղեւորուհիներից մեկին:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Վան-Ստամբուլ չվերթն իրականացնող THY-ի օդաչու Ալի Քուզեյը օդանավի ներսում սովորականի պես տեղեկություններ է հաղորդել, որից հետո ամուսնության առաջարկ է արել օդանավում գտնվող ուղեւորուհիներից մեկին՝ Վանում որպես մանկաբարձ աշխատող Հազել Չաղընին:

Օդանավի ուղեւորները նախ չեն հասկացել, թե ինչ է կատարվում, սակայն ամուսնության առաջարկին դրական պատասխան լսելուց հետո օդանավում գտնվող բոլոր ուղեւորները ծափահարել են:

Ամուսնության առաջարկության այս տարբերակը օրեր անց հայտնվել է ինտերնետում: