Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները վնասազերծել են բազմաթիվ գողություններ եւ կողոպուտներ հեղինակած հանցախմբին:

Օգոստոսի 24-ին ոստիկանները բերման են ենթարկել երեւանցիներ Հակոբ Մարտիրոսյանին, Հովհաննես Հայրապետյանին եւ Սպարտակ Մաթեւոսյանին: Պարզվել է, որ հուլիսին եւ օգոստոսի հանցավոր եռյակը մի շարք գողություններ է կատարել Ծաղկաձորի հյուրանոցային համալիրներից ու հանգստյան տներից:

Երեք երիտասարդն էլ ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: