ՄՏԿ-ում տեղադրված  «կենդանի տեսախցիկն» արձանագրել է «ափսեանման» չճանաչված օբյեկտ:

NASA-ն դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել  տեսագրությունը, որն արդեն հրապարակված է համացանցում: 

Առեղծվածային առարկայի չափերը խոսում են մասին, որ այն շատ մեծ է, որպեսզի սովորական տիեզերական աղբ լինի, հայտնում է «АН-օնլայնը»: Ինչ է դա, ՉԹՕ, թե՞ երկրային տեխնիկա, որը տիեզերք է բաց թողնվել, կամ փոշի, որը պատահաբար հայտնվել է  տեսախցիկների օբյեկտիվում, դեռ պարզ չէ: