«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կառավարության շենքի մոտ էին հավաքվել գործարանը վերագործարկելու եւ իրենց 18 ամսվա աշխատավարձերը վճարելու պահանջով, իրենց սատարելու եկած «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանին հորդորեցին չխառնվել իրենց գործերին եւ չքաղաքականացնել խնդիրը:
«Խնդրում ենք չքաղաքականացնել խնդիրը եւ չխառնվեք մեր հարցերին, մենք ինքնուրույն կարող ենք լուծել մեր հարցերը»,-ասաց Նաիրիտի աշխատակիցներից մեկը:
Անի Զախարյանը վրդովված պատասխանեց, որ ինքը հետեւողական է լինելու խնդրի լուծման հարցում:
«Ես չեմ վախենալու ոչ սադրիչներից, ոչ պրովոկացաներից, որոնք ամեն մի հավաքի ժամանակ հայտնվում են, որպեսզի ժողովրդի մեջ տպավորուոթյուն ստեղծվի, որ Անի Զախարյանին հակաազդեցություն կա: Ոչ: Անի Զախարյանին լավ էլ հարգում են, լավ էլ սիրում են, ես վստահ եմ, որովհետեւ Անին էլ ժողովրդին է սիրում: Անկեղծ մարդը զգացվում է», -իր հետ բերած բարձրախոսով հայտարարեց Անի Զախարյանը:











