Երկու տղամարդ մայիսի 23-26 փորձել են կոտրել Վազգեն Սարգսյանի եւ Դեղատան փողոցների խաչմերուկում տեղադրված բանկոմատի դւոռը եւ հափշտակել գումարը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից: Բայց, չկարողանալով կոտրել դուռը, նրանք հեռացել են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեղի ունեցածը արձանագրել է բանկոմատի տեսագրող սարքը: Տեսանյութում պատկերված տղամարդկանց մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Կենտրոնականի քննչական կամ ոստիկանության մոտկա բաժին:
Մանրամասները՝ տեսանյութում











