«Վանաձոր» բժշկական կենտրոնում օգոստոսի 27-ին ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված մի երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տնտեսագիտական համալսարանի ուսանողը ստացել է բազուկի եւ կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքներ: Երիտասարդը սակայն հրաժարվել է հայտնել իրականությունը՝ նշելով, թե տան բակում է ընկել եւ վնասվածքները ստացել: Մեկ օր անց արդեն ոստիկաններին հաջողվել է պարզել, որ ուսանողին դանակահարել է Արտաշես Ղազարյանը: Վերջինս ոստիկանությունում պատմել է, որ սրճարանի մոտ վիճաբանել է երիտասարդի հետ եւ ծալովի դանակով հարվածներ հասցրել:
Արտաշես Ղազարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











