Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, զննեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի ժամանակ իրար բախված «ԲՄՎ-320» մակնիշի եւ «Վազ 21214» մակնիշի մեքենաները:

Դատական կողմերը ամբաստանյալի, դատավորի, դատախազի եւ պաշտպանների հետ գնացին Եղվարդի ոստիկանություն, որտեղ գտնվում էին մեքենաները։

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետեւի նստատեղի հատվածում հայտնված գազի բալոնների վրա:

 «Գազի բալոնը, որը գտնվում է բեռնախցիկում, ամբողջությամբ տեղաշարժվել է դեպի առաջ հարվածի արդյունքում: Տվյալ պահին գազի բալոնը հավասար է գտնվում հետեւի անիվներին, իսկ եթե համեմատենք չվթարված վիճակի հետ, ապա այդ հատվածում նստած են լինում մարդիկ, գազի բալոնի բարձրությունը գտնվում է ուղեւորների հետեւի գլխային հատվածի մոտ»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ ըստ պաշտպանի, եթե «Վազ 21214» մակնիշի մեքենայի մեջ տեղադրված չլիներ գազի բալոն, ինչն արվել էր առանց թույլտվության, ապա դեֆորմացիա չէր լինի, եւ հնարավոր է՝ երեխաները չմահանային:

Մանրամասները՝ տեսանյութում