Ավստրալացի ամուսինները նկարահանել են այն աննկարագրելի պահը, երբ լսողության խնդիրներ ունեցող իրենց փոքրիկն առաջին անգամ լսել է ծնողների ձայնը, գրում է բրիտանական «The Daily Telegraph»-ը:

Ծնողների անհանգստությանը փոխարինել է աննկարագրելի հրճվանքը, երբ յոթշաբաթական որդին առաջին անգամ լսել է իրենց: Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակիչ Թոբի եւ Միշել Լեւերները պատմել են, որ իրենք ցնցված էին, երբ իմացան, որ Լակլան անունով իրենց փոքրիկը լսողության խնդիր ունի:  Նրա մոտ ախտորոշել էին  նեյրոսենսորային ծանրալուրություն: Բժիշկները խորհուրդ էին տվել լսողության սարքեր կիրառել՝ նորմալ խոսքի զարգացումն ապահովելու համար:

Տեսանյութում երեւում է՝ ինչպես է պայծառանում Լակլանի դեմքը, երբ առաջին անգամ ձայներ է լսում: