Նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, բարկացրեց լրագրողների չափից դուրս մեծ հետաքրքրությունն իր անձի հանդեպ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, մեքենայից դուրս գալուց հետո նա հեռախոսով խոսելով մտնում էր կառավարության շենքին, երբ նրան նկատելով, դրսում հավաքված լրագրողները սկսեցին ակտիվ լուսանկարել ու տեսանկարահանել նրան։

Լրագրողներին հասնելով՝ Ալեքսանդր Սարգսյանը մի պահ դադարեցրեց հեռախոսազրույցը,  բարկացած դիմեց լրագրողներին՝ «Կարող ա՞ հոլիվուդյան աստղ եմ», ապա մտավ կառավարության շենք։

Տեսանյութը՝ Newsbook.am