Թուրքիայում մեծ սկանդալի առիթ է դարձել համացանցում հայտնված մի տեսագրություն, որտեղ կանայք ատրճանակներով եւ որսորդական հրազեններով օդ են կրակում եւ զվարճանում:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ինտերնետում է հայտնվել մի տեսագրություն, որտեղ Օրդու նահանգի Մեսուդիյեի շրջանի Քարաջաօրեն գյուղում կազմակերպված մի խնջույքի ժամանակ կանայք զենքերով օդ են կրակում:
Տեսագրության մեջ երեւում է, որ գյուղացիները դհոլ ու զուռնայով քեֆ են անում, որին հետեւում է զենքերից կրակոցները կանանց ու աղջիկների մասնակցությամբ:
Թուրքական մամուլում եւ սոցկայքերում այս տեսագրության մեծ արձագանք է գտել: Զենքով կրակող կանայք եւ նրանց ամուսինների հասցեին խիստ քննադատություններ եւ վիրավորական խոսքեր են հնչում սոցկայքերում:











