Թուրք հայտնի ռեժիսո Ֆաթիհ Աքընի The Cut (Հատում) ֆիլմի 2 րոպե տեւողությամբ անոնսը Թուրքիայում մեծ քանակի դիտումներ է գրանցում համացանցով:
Հայոց ցեղասպանության մասին պատմող եւ Թուրքիայում մեծ սկանդալի առիթ դարձած ֆիլմի անոնսը հայտնվել է Թուրքիայում ֆիլմերի մասին ամենախոշոր կայքերում:
Բազմաթիվ թուրք օգտատերեր թե Twitter-ով, թե Facebook-ով սկսել են կիսվել ֆիլմի անոնսով:
Նշենք, որ Ֆաթիհ Աքընի The Cut ֆիլմը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնում: Թուրք ազգայնականները սպառնացել են, որ ոչ մի դեպքում թույլ չեն տա, որ այն ցուցադրվի Թուրքիայում:











