Ուոլթեր Լաբրոդորն իտալական Սիրակուզա քաղաքից Համացանցի իսկական հերոս է դարձել: Նրա տերը շան մարմնին բջջայինի տեսախցիկ է ամրացրել, նախքան նրան զբոսանքի բաց թողնելը:

Այն մասին, թե ինչ ոգեւորվածությամբ է շունը դեպի ծովը մղվում, վկայում են կադրերը: Լաբրադորը ցատկում է աստիճանների, թփերի վրա, հրում լողափին գտնվող մարդկանց եւ հոլովակի վերջում ծովն է նետվում:

Այն բանից հետո, երբ Ուոլթերը տերը հոլովակը Համացանցում է տեղադրել, այն լայն տարածում է գտել: 5 օրվա ընթացքում «Youtube»-ում հոլովակը ավելի քան 9.5 մլն մարդ է դիտել: Շան տերը խոստովանել է, որ նման ճանաչելիություն չէր ակնկալում: