5-ամյա Հենրիկ Ստեփանյանը 4 ամիս է, ինչ սկսել է մոտոցիկլետ վարել, սակայն բավական հմուտ մոտոցիկլավար է արդեն։

Հենրիկը մանկապարտեզից հետո ամբողջ ազատ ժամանակը նվիրում է մոտոցիկլետ վարելուն եւ երազում է միայն մոտոցիկլավար դառնալու մասին։

«Վրաստանում Տոռնիկե անունով մի տղա կա, ինքն է ինձ նվիրել էս մոտոն ու սովորացրել քշել։ Որ մեծանամ, մոտոցիկլիստ եմ  դառնալու»,- NEWS .am-ի հետ զրույցում ասաց 5-ամյա մոտոցիկլավարը։

Հենրիկի հայրը՝ Արտաշես Ստեփանյանն էլ ավելացրեց, որ տղան նույնիսկ համակարգչային խաղեր չի խաղում, ամբողջ ժամանակը նվիրում է մոտոցիկլետ վարելուն, իսկ համակարգչի առջեւ նստելիս էլ միայն հայտնի մոտոցիկլիստների ելույթներն է նայում։