Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Մարալիկի ընտանեկան սպանության վերաբերյալ։ Վահրամ Վարդեւանյանը հորը սպանել է դանակի 23 հարվածով։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ հայրը տառապում է շիզոֆրենիայով եւ 23 տարի Սեւանի հոգեբուժարանում է եղել։ Որդին նույնպես հոգեկան խնդիրներ ուներ։

Դժբախտ դեպքից ժամեր առաջ քննությամբ դեռեւս չպարզված անձինք Վահրամ Վարդեւանյանին տեղափոխել են Մարալիկ եւ հանձնել մորը, իսկ հայրը, որը նույնպես հոգեկան հիվանդ է, որդուն չի ճանաչել, նրան ընդունել է որպես կնոջ սիրեկան եւ հարձակվել վրան, այդ ժամանակ որդին դանակի 23 հարված է հասցրել հորը եւ դուրս եկել տնից։

Ոստիկանության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերել են Վահրամ Վարդեւանյանին եւ նրան տեղափոխել ոստիկանության Անիի բաժին։