Եթե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չհամաձայներ հրադադարին, ուկրաինական բանակը կքայքայվեր։ Նման տեսակետ է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։
News Online-ի հետ հարցազրույցում նա մեկնաբանել է Մինսկում կոնտակտային խմբի եռակողմ նիստը, որի արդյունքում Ուկրաինայի արեւելքում հրադադարի հաստատման պայմանավորվածություն էր ձեռք բերվել։
«Սա առաջին քայլն է։ Կարծում եմ, Ուկրաինան հնարավորություն անգամ չունի այս պատերազմում հաղթելու։ Եթե ես ղեկավարեի ապստամբներին, վաղուց հարձակված կլինեի Կիեւի վրա եւ կգրավեի այն», — ասել է Քադիրովը։
«Ուկրաինացիները պետք է շնորհակալ լինեն ապստամբներից, որ պատերազմը Կիեւ եւ այլ մարզեր չեն տեղափոխում»,- հավելել է Քադիրովը։











