«Apple Computers» կորպորացիան ներկայացրել է նոր սերնդի «iPhone 6»-ն ու «iPhone 6 Plus»-ը: Շնորհանդեսը տեղի է ունեցել ընկերության գրասենյակում, որը գտնվում է Կուպերինոյում (Կալիֆորնիա նահանգ):

Նոր թողարկմամբ «Apple»-ը կշարունակի մրցակցությունը մյուս ապրանքանիշերի հետ. «HTC One M8», «Samsung Galaxy S5», «LG G3» եւ «Sony Xperia Z3» մոդելներն իրենց հզորությամբ արդեն առաջ են անցել «iPhone 5s»-ից:

Նոր «iPhone»-ն ավելի բարակ է՝ 6.9 մմ, եւ դարձել է ամենաբարակներից մեկը շուկայում:

Ինչ վերաբերում է հայ սիրահարներին ամենից շատ հետաքրքող տեսախցիկի մասին հարցին, ապա հիմնական «8MP» խցիկն ունի լայն անկյամբ նոր ոսպնյակ: Լուսարձակման ձայնն ավելի ցածր կլինի, ինքնակարգավորումը երկու անգամ կարագանա:

«iPhone 6»-ն ունի 64 բիթ հզորությամբ «A8» պրոցեսոր եւ «M8» համապրոցեսոր: «iPhone 6»-ն ու «6 Plus»-ն ապահովում են 4G (LTE) կապ, ինչը տեսականորեն թույլ է տալիս մինչեւ 150 Մբիթ/վրկ արագությամբ կապ ստանալ: Այն հիմնված է «iOS 8» օպերացիոն համակարգի վրա: