«Apple» ընկերությունը ներկայացրել է Սթիվ Ջոբսի հեռանալուց հետո առաջին՝ միանգամայն նոր արտադրանքը: Այսօր կալիֆորնիական Կուպերտինո քաղաքում կայացած շնորհանդեսի ընթացքում նրա հետնորդ Թիմ Քուքը հայտարարել է, որ նոր «Apple Watch» ժամացույցը տեխնոլոգիան մարդուն մոտեցնելու փորձ է դարձել:
Թեեւ սա առաջին բջջային սարքավորումը չէ, որ հնարավոր է ձեռքին կապել (ժամացույցի թեւնոց ունի նաեւ վերջին «iPod Apple»-ը), ժամացույցը «ձեռքի» համար նախաձեսված «Apple»-ի առաջին սարքը կդառնա:
Ժամացույցի հնարավորությունների սպեկտորը գրեթե նույնն է, ինչ «iPhone»-ի դեպքում. այն թելադրմամբ SMS-հաղորդագրություն է ուղարկում, հետեւում է էլեկտրոնային փոստին, կողմնորոշվում ըստ քարտեզի: Սարքը միացնելու կարիք չկա, բավական է միայն բարձրացնել ձեռքը:











