«Apple» ընկերությունը ներկայացրել է բջջային վճարումների նոր՝ «Apple Pay» համակարգը: Կալիֆորնիական Կուպերտինո քաղաքի ընկերության գրասենյակում կայացած շնորհանդեսի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքը հայտարարել է, որ վճարման համակարգը չի հաղորդում տվյալներ «Apple»-ում գործարքների մասին՝ պահպանելով դրանց գաղտնիությունը: Իսկ կրեդիտ քարտերի մասին տվյալները հնարավոր կլինի պահել «iPhone 6»-ում՝ պարզապես դրանով լուսանկարելով քարտերը:

«Apple Pay»-ն արդեն գործում է կրեդիտ եւ դեբիտորական քարտերի հետ համաշխարհային խոշոր վճարման համակարգերում՝ «American Express», «MasterCard» եւ «Visa», ինչպես նաեւ «Disney», «McDonald’s», «Walgreens» եւ այլ ընկերությունների հետ:

Հիշեցնենք, որ այսօր ներկայացվել են նաեւ ընկերության սմարթֆոնի նոր մոդելները՝ «iPhone 6»-ն ու «iPhone 6 Plus»-ը, ինչպես նաեւ «Apple Watch» ձեռքի ժամացույցը: