Բուդապեշտի կենդանաբանական այգում զարմանալի դեպք է կատարվել. արջը փրկել է խեղդվող ագռավին:

 YouTube-ում հայտնված տեսանյութը լայն արձագանք է ստացել. դիտողները քննարկում են՝ արդյոք կենդանիներն ունակ են վեհանձն արարքների, թե՞ նրանց քայլերը միայն բնազդների հետեւանք են:

Բուդապեշտի կենդանաբանական այգու գորշ արջը փրկում է իր ազատավանդակի ավազանն ընկած ագռավին: Ամենազարմանալին այն է, որ պոտենցիալ որսը ջրից հանելով՝ արջը չի ուտում, այլ ցուցադրաբար շրջվում եւ սկսում է գազար ուտել:  Իր հերթին ագռավը, հավաստիանալով, որ իրեն ոչինչ չի սպառնում, մի քիչ հանգստանում է գիշատչի ազատավանդակում:

Միգուցե, նա եզրակացնում է, թե արջը բուսակեր է: