Բավարական Աբենսբերգ քաղաքի բնակիչը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ միանգամից 27 լիքը գարեջրի բաժակով 40 մետր տարածություն անցնելով: Reuters-ը նշում է, որ 38-ամյա հարկային տեսուչ Օլիվեր Շտրյումպֆելդն արդեն 17 տարի հավելյալ գումար է վաստակում տեղական Gillamoos գարեջրի փառատոնի ընթացքում:

Նրա խոսքով, սակայն, ինքը դժվար թե կարողանար ռեկորդ սահմանել՝ առանց մարզասրահում կանոնավոր մարզվելու: Գարեջրով լցված ապակե բաժակների ընդհանուր քաշն ավելի քան 60 կիլոգրամ է:

Նշենք, որ համաշխարհային նախորդ ռեկորդը նույնպես պատկանում է Ստրյումպֆելդին. 2013 թվականին նրան հաջողվել էր միանգամից 24 բաժակ գարեջուր տանել՝ մատուցելու համար: