«Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ռուսամետ ակտիվիստները գրավել են Դոնբասի Կոմսոմոլսկոյե քաղաքն ու նրա շրջակայքը: Այս մասին հայտնում է ԴԺՀ մամուլի կենտրոնը:

Մամուլի կենտրոնի կայքում հայտնված տեղեկատվության համաձայն՝ դրանում զգալի դեր է խաղացել հայտնի հրամանատար Մոտորոլայի ստորաբաժանումը:

Նշվում է, որ քաղաքում պահպանվում է կարգուկանոնը, աշխատում են քաղաքային ծառայությունները:

Մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները նախընտրում են քաղաքացիական հագուստ հագնել, եւ թողնելով տեխնիկան ու զինամթերքը, նահանջում են Մարիուպոլ:

Ավելի վաղ ռուսամետ ակտիվիստները հայտնել էին, որ Մոտորոլայի ջոկատները Կոմսոմոլսկոյեի քաղաքապետարանի վրա բարձրացրել են ԴԺՀ-ի դրոշը: