Ոստիկանությունը ահազանգ է ստացել մի երգչի պրոդյուսերի

Անհայտ անձը խաբեությամբ վաճառել է տոմսեր չկայանալիք համերգի համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունցի:

Ոստիկանությունը ահազանգը ստացել էր մի երգչի պրոդյուսերից, ով հայտնել էր, որ անհայտ անձը վաճառում է երգչի համերգի տոմսեր, մինչդեռ ոչ մի համերգ էլ չկար:

Նա զանգահարում էր տարբեր կազմակերպությունների քաղաքային հեեախոսահամարներով եւ տեղեկացնում, որ իբր Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա բարեգործական համերգ, այնուհետեւ տանում էր 6000 դրամ արժողությամբ տոմսերը, վերցնում գումարը եւ հեռանում: Սեպտեմբերի 1-ին «Երեւանգազ» ընկերության աշխատակիցների վրա տոմսեր վաճառելուց հետո էլ ոստիկանները բռնեցին 54-ամյա Տիգրան Պետրոսյանին: Հետագայում պարզվել է, որ նա միայնակ չի գործել, այս ամենը կազմակերպվել եւ ուղղորդվել է մեկուսարանում կալանքի տակ գտնվող ոմն Տիգրանի կողմից: Այլ անձինք եւս ներգրավված են գործում, նրանք պատկերված են կից տեսանյութում, ճանաչողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին:

Մանրամասները՝ տեսանյութում