Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում Շահումյան գյուղից ահազանգ ստացվեց, որ երկու տղամարդ իրենց աչքի առաջ փախցրել են ցլիկին՝ պատճատելով ավելի քան 200 հազար դրամի վնաս: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: «Առավոտ 11-ի կողմն է, դուրս եկանք հայաթ, տեսանք երկու հոգի էին, ավտոյի մեջ բրդեցին մեր հորթիկին գցեցին, արագ նստան մեքենան ու գնացին»,-պատմում է կինը:

Իրավապահները շուտով հայտնաբերում են կասկածյալին՝ Արալեզի բնակիչ Գագիկ Պետիկյանին, ով ցլիկին փախցրել էր «Ժիգուլիով», նա կալանավորված է: Միջոցառումներ են ձեռնարկում մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝  տեսանյութում