Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները սեպտեմբերի 3-ին բացահայտել են ապօրինի թմրանյութի շրջանառության դեպք:

Նույն օրը ոստիկանները Գարեգին Նժդեհի հրապարակից բերման ենթարկեցին 47-ամյա Նելսոն Ասլանյանին, որի մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն կանեփանման զանգված: Ըստ Նելսոն Ասլանյանի՝ ինքն այդ թմրանյութը վերցրել է «ուրիշից, որ տանի, տա ընկերուհուն»: Ժամեր անց ոստիկանները հայտնաբերեցին նաեւ այդ «ուրիշին». Էջմիածին քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Արշակյանին:

Հարուցվել է քրեական գործ: Կարեն Արշակյանը ձերբակալված է, իսկ Նելսոն Ասլանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: