Կառավարության շենքի մոտ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ տատիկի պատճառով։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տարեց մի պապիկ, որը սովորաբար կառավարության նիստի օրերին գործադիրի շենքի մոտ վարչապետին եւ կառավարությանը քննադատող բանաստեղծություններ է արտասանում, այսօր էլ սովորականի նման երբ սկսեց կարդալ իր բանաստեղծությունները, ոստիկանները նրան ուժով փորձեցին հեռացնել, ինչը առաջացրեց կառավարության առջեւ բողոքող քաղաքացիների դժգոհությունը։
«Ինչի՞ եք էդ մարդու բերանը փակում։ Նորմալ մարդ ա, էն փողոցայինի նման չի (նկատի ունի ՀՀԿ տատիկին), թե է՞դ էլ արդեն չի կարելի»,- բարկացավ բանակում մահացած զինծառայողներից մեկի մայրը։
Կառավարության առջեւ իրավիճակը թեժացավ, հավաքված բազմությունը բաժանվեց երկու խմբի. ոստիկանները պաշտպանում էին ՀՀԿ տատիկին, մյուս բոլորը՝ «ընդդիմադիր» պապիկին։ ՀՀԿ տատիկը բարկացաց ու փորձեց հարվածել պապիկին։
Ոստիկանները նախ հեռացրի պապիկին, հետո էլ կրքերը հանդրտեցնելու համար մի կողմ տարան տատիկին՝ հավաքվածների «5 հազարանոց» բացականչությունների ուղեկցությամբ։











