Թուրքիայի մայրաքաղաքում Քուվեյթի դեսպանատան աշխատակիցները փողոցում դաժան ծեծի են ենթարկել Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչու, կապիտան Հաքան Քարաքուշին, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի փողոցներից մեկում խցանման ժամանակ իր մեքենայի ղեկին գտնվող թուրք ռազմական օդաչուն մի քանի անգամ ձայնային ազդանշան է տվել դիմացը կանգնած դիվանագիտական համարներով մի մեքենայի:
Խցանման մեջ հայտնված քուվեյթցի դիվանագետներին դուր չի եկել ազդանշանը, որից հետո նրանք փորձել են կարգի հրավիրել թուրք սպային:
Սակայն թուրք սպան վիրավորանքներ է հասցրել դիվանագետներին, ինչից հետո քուվեյթցի դիվանագետները սկսել են ծեծի ենթարկել նրան:
Վնասվածքներ ստացած թուրք սպային տեղափոխել են հիվանդանոց:











