25-ամյա կինը երեք տարի փակված է եղել լոգարանում՝ զրկված լինելով սեփական երեխային տեսնելու իրավունքից: Կնոջ համար նման պատիժ է վճռել նրա ամուսինը՝ աղջիկ ունենալու համար:
Երբ կնոջն ազատել են, նա չի կարողացել բացել աչքերը, քանի որ դրանք տարընտելացել էին արեւի լույսին: Կնոջ համար ամենասարսափելին այն է եղել, որ աղջիկը նրան չի ճանաչել:
Հնդկաստանի Դարբհանգա քաղաքի հանպատրաստից բանտից ոստիկանությունը որոշել է միջամտել եւ ազատել կնոջը՝ վերջինիս հոր պահանջով, հաղորդում է Mail Online-ը:
Ինչպես պարզվել է իրավապահների կողմից անցկացված հետաքննության արդյունքում, կինը ամուսնության օրվանից (2010թ.) բռնության է ենթարկվել: Տղամարդը երիտասարդ կնոջը անընդհատ ծեծի է ենթարկել՝ վերջինիս հարազատների տված աղքատիկ օժիտի պատճառով: Իսկ երբ կինը աղջիկ է ունեցել, փակել է նրան բանտում:
Թեեւ պարտադիր օժիտի մասին օրենքը Հնդկաստանում վերացվել է դեռ 1981թ.-ին, այնուամենայնիվ, շատերը մինչ օրս շարունակում են հավատարիմ մնալ հնագույն ավանդույթին:
Կնոջ բռնակալ ամուսինը կալանավորվել է: Տղամարդու ծնողները եւս քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են:











