Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն, այսօր՝ սեպտեմբերի 11-ին այցելել է «Արզնի» օդանավակայան, որտեղ սեպտեմբերի 8-ից մեկնարկել է ոստիկանության ստորաբաժանումների եւ ոստիկանության զորքերի մասնակցությամբ անցկացվող «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման եւ խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանքը:
Վարժանքի նպատակն է` զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության, ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումը:
Վլադիմիր Գասպարյանը ծանոթացել է վարժանքի պլանին, ստուգել տեխնիկայի վիճակը, մասնակիցների հանդերձավորումն ու պատրաստականությունը:
Վարժանքը կավարտվի սեպտեմբերի 13-ին:











