Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) YouTube-ի իր ալիքում տեսահոլովակ է հրապարակել՝ մոնտաժված գերմանացի տիեզերագնաց Ալեքսանդր Գերստի՝ ՄՏԿ-ից արված լուսանկարներից, հայտնում է Onliner.by-ը:

Հավելենք, որ Գերստը ՄՏԿ-ի 40-րդ կազմից է, որի անդամները ներկայումս գտնվում են տիեզերքում: Տեսահոլովակը ստեղծելու համար օգտագործվել են 4256*2832 կետայնությամբ լուսանկարներ, վերջնական տեսագրությունն ունի Ultra HD (4K) ֆորմատը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսին, ՄՏԿ-ում գտնվող NASA-ի տիեզերագնաց Ռիդ Վայզմանը վեցվայրկյանանոց տեսահոլովակ էր նկարահանել՝  Vine բջջային ծառայության շնորհիվ, իսկ ապրիլին նրա  գործընկեր Սթիվեն Սուոնսոնը հրապարակել էր տիեզերական առաջին սելֆին: