Մոտ երկու ամիս առաջ բարեգործական հերթական ձեռնարկներից մեկի ժամանակ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավաններից մեկում հանդիպել էին երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ վագոն-տնակում վարձով բնակվող երիտասարդ մի ընտանիքի:

Այսօր կրկին օգնություն տրամադրելու նպատակով կատարած այցելության ընթացքում նրանց այլեւս նույն տնակում չհանդիպեցինք: Այդ կացարանի սեփականատերը այն քանդել էր: Իսկ բազմազավակ ընտանիքը ժամանակավորապես պատսպարվել է մեկ այլ վայրում՝ հարեւաններից մեկի կիսակառույց տանը: Երեք մանկահասակ երեխաներ ունեցող եւ չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասող, անօթեւան եւ ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված երիտասարդ ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: