Երեք աշակերտի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված պատանին, որը փապխել էր ամերիկյան Օհայո նահանգի բանտից, բռնվել է:
Թոմաս Թիջեյ Լեյնը փախել էր երկու այլ բանտարկյալների հետ, որոնցից մեկին հաջողվել է բռնել: Նշվում է, որ փախստականներից մեկին անմիջապես բռնել են, Լեյնին գտել են վեց ժամ անց:
Լեյնը, որն այժմ 19 տարեկան է, սպանությունները գործել է դեռահաս ժամանակ: 2012 թ. փետրվարի 27-ին նա կրակոցներ էր արձակել իր նախկին դպրոցի ճաշարանում՝ սպանելով երեք մարդու եւ վիրավորելով երկուսին:
Անցյալ տարի նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ առանց վաղաժամ ազատվելու իրավունքի:
Դատավճիռը հրապարակելուց հետո դատարանում Լեյնը արձակել էր վերնաշապիկը եւ զոհերի հարազատներին ծաղրանքով ցույց տվել «մարդասպան» մակագրությամբ շապիկը. հենց նույնպիսի շապիկ նրա հագին եղել էր հանցագործություն կատարելու պահին:











