Tinkoff-Saxo թիմից ռուսաստանցի հեծանվորդ Իվան Ռովնին եւ Omega Pharma թիմից իտալացի հեծանվորդ Ջանլուկա Բրամբիլան «Վուելտա» հայտնի հեծանվավազքի 16-րդ փուլում կռվել են հենց մրցման ընթացքում:

Եզրագծից 40-րդ կմ այն կողմ Բրամբիլան բռնել է Ռովնիի հեծանվից: Ռուսաստանցին ազատվել է, որից հետո հեծանվորդները բռունցքներով եւ արմունկներով  հարվածել են միմյանց:

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է սկզբում Ռովնին ազատվել Բրամբալայից, իսկ վերջինս սպառնալից հարվածել է արմունկով: Ռովնին բռունցքով հարվածել է մրցակցի դեմքին, Բրամբիլան էլ իր հերթին հարվածել է Ռովնիին:

Կռվի վերջում ռուսաստանցին ցույց է տվել կոտրված ակնոցները՝ մոտենալով դատավորի մեքենային:

«Վուելտայի» կազմակերպիչները արձագանքել են միջադեպին եւ երկուսին էլ հեռացրել մրցումներից: