Չինաստանի հետազոտական կենտրոնում հսկայական պանդան գրկել էր խնամողի ոտքը եւ թույլ չէր տալիս փակել վանդակը:

Դա կատարվել է Չենդու քաղաքում՝ օգոստոսի 17-ին, սակայն տեսախցիկների արձանագրած կադրերը  հրապարակվել են սեպտեմբերի 12-ին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Չենդուի հետազոտական կենտրոնում ուսումնասիրում են պանդաների բեղմնավորման խնդիրը՝ տեսակը պահպանելու ջանքերի շրջանակում:

Ներկայումս աշխարհում 370 պանդա կա, որոնք ծնվել են  անազատության մեջ: Վայրի բնությունում շարունակում է  մնալ 1,6 հազար պանդա: