Երբ ամերիկյան Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում մայթեզրին գտել են Լեո Արքա անունով լքված կատվին, նրա մորթին սարսափելի խճճված է եղել, իսկ կենդանին շուրջ 14 կգ է կշռել:
Խճճված մորթին սարմանափակել է կատվի շարժվելու հնարավորությունը, իսկ հաշվի առնելով հսկայական փորը՝ Լեոն դժվարությամբ է շարժել հետեւի թաթերը: Ըստ Mail Online-ի, 10 տարեկան կատվի մլավոցը լսել է ավտոմեքենայի վարորդը, որը կանգնել է՝ անվադողը փոխելու համար:
Տղամարդը կատվին տարել է կենդանիների խնամքի եւ հսկողության դեպարտամենտի գրասենյակ, որտեղից Լեո Արքային ուղարկել են կատուների համար նախատեսված վերականգնողական կենտրոն: Այնտեղ կենդանու մորթին խուզել են, ստիպել խիստ սննդակարգի հետեւել ու սպորտով զբաղվել: Զարմանալիորեն, կատվին դուր է եկել վազքուղու վրա վազելը:
FedPost.ru-ի փոխանցմամբ, Լեո Արքան դարձել է կենտրոնի կամավորների սիրելին: 34-ամյա անասնաբույժ Լատիշա Լամփլին էլ որոշել է անձամբ զբաղվել կենդանու վերականգնմամբ:
Ներկայում կատվի առողջությունը հատուկ վերահսկողության տակ է, իսկ առաջընթացի մասին տեղեկությունները հրապարակվում են Facebook-ի էջում: Լատիշան տպավորված է իր սիրելիի հաջողություններով եւ հույս ունի, որ նա մոտ ապագայում կվերականգնի իր համար նորմալ քաշը:











