Էլեկտրաէներգիայի լարման տատանման հետեւանքով այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 16։00-ի սահմանում, Գյումրու կենտրոնական շուկայի տարածքում հրդեհ է բռնկվել։
Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորոդում է, որ հրդեհի հետեւանքով այրվել են քաղաքային շուկայի ներսում գտնվող երկու բնակելի տների կտուրները։
Շուկայի վաճառողները, նկատելով հրդեհը, շտապ ահազանգել են հրշեջ փրկարական ծառաթյուն:
Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ջոկատի հինգ մարտական հաշվարկ եւ Գյումրիի քաղաքապետարանին պատկանող երկու ջրցան մեքենա։
Տանտերերը մեր թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ հրդեհը բռնկվել է էլեկտրաէներգիայի լարման տատանման պատճառով։ Տատանումից րոպեներ անց լսվել է պայթյուն, ապա կրակ է բռնկվել։
Դեպքի վայրում այս պահին դեռ շարունակում են աշխատել փրկարաները, աշխատում են նաեւ «Շտապօգնության» ու ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձել են խոչընդոտել լրագրողների աշխատանքը։
Նշենք, որ ԱԻՆ փրկարարական ջոկատին մոտ երկու ժամ հրդեհը չի հաջողվում մարել։















